ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Մեծ Բրիտանիայում բուժքույրն սպանել է 7 նորածնի
18:30, 18.08.2023 | mamul.am
7557 | 0

Մեծ Բրիտանիայում դատարանը նախկին բուժաշխատող Լյուսի Լեթբիին մեղավոր է ճանաչել 7 նորածինների սպանության և ևս 6-ի մահափորձի համար։ 33-ամյա բուժքույրը երեխաներին սպանել է նորածնային կլինիկայում, որտեղ նա աշխատում էր, գրում է The Independent-ը։

Հետաքննությունը սկսվել է 2017 թվականին՝ Չեսթերի կոմսուհիների հիվանդանոցից, որտեղ աշխատել է Լյուսի Լեթբին: Կասկածի տեղիք են տվել հաղորդումները, որ 2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի հուլիսը երեխաների մահացության դեպքերը 10%-ով աճել են:

Հրապարակման մեջ նշվում է, որ հետաքննության սկզբում ոստիկանները բուժքրոջ տանը թղթեր են հայտնաբերել, որոնցում գրություններ են եղել՝ «Ես դև եմ, որովհետև ես դա արել եմ» և այլ չարագուշակ խոստովանություններ։ Հայտնաբերվել է նաև 257 արձանագրություն, որտեղ մանրամասն նկարագրված է երեխաների մահը, ներառյալ, թե ինչ դեղամիջոցներ է նա օգտագործել նրանց կյանքը խլելու համար: Բուժքույրը նորածիններին օդ է ներարկել կամ թունավորել ինսուլինով։ 2018 թվականին Լեթբին ձերբակալվել է։
Նշվում է, որ երդվյալ ատենակալներին չի հաջողվել դատավճիռ կայացնել սպանության փորձի 6 հոդվածներով։ Դատավճիռը պետք է հրապարակվի երկուշաբթի օրը։
Բոլորն ակնկալում են, որ մանուկներին սպանող բուժքույրը կդատապարտվի ցմահ, և նա կկրի իր ժամկետը բանտում, որտեղ գտնվում են Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր հանցագործները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր