ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Կրակահերթի ձայներ են լսվել
12:36, 19.08.2023 | mamul.am
9469 | 0

«Առավոտ»-ը գրում է. «Տեղեկացրել էինք, որ օգոստոսի 19-ին Կապանի օրվա առիթով պիտի ներկայացուցչական թռիչք լիներ։ Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում, ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։ Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր