ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Կուրսկի երկաթուղային կայարանի վրա
10:18, 20.08.2023 | mamul.am
4915 | 0

Կուրսկի երկաթուղային կայարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հրդեհ է բռնկվել, հինգ մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը

«Ուկրաինական անօդաչու թռչող սարք է հարձակվել Կուրսկում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այն բախվել է երկաթուղային կայարանի շենքի տանիքին, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ապակու բեկորներից 5 մարդ թեթև վիրավորվել է»,–գրել է շրջանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր