Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար-ուլ-Հակ Կաքարը հայտնել է, որ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 11 բանվոր: Ողբերգությունը տեղի է ունեցել Խայբեր Պախտունխվա նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին. հայտնում է «Կոմերսանտ»-ը: «Խստորեն դատապարտում եմ այս անիմաստ բռնության ակտը և համերաշխություն ցուցաբերում տուժած ընտանիքներին», - գրել է Կաքարը X-ում: Հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Նշվում է, որ հուլիսի վերջին Խայբեր Պախտունխվա նահանգում տեղի է ունեցել վերջին տարիների ամենախոշոր ահաբեկչությունը։ Պայթյուն է որոտացել իշխող կոալիցիայի մաս կազմող Jamiat Ulema-e-Islam կուսակցության հանրահավաքում։ Ավելի քան 50 մարդ մահացել է, մոտ 200-ը՝ վիրավորվել։ |