ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Փոշիացած 12,5 միլիարդ ռուբլի. ռուսական Luna-25-ը կործանվել է
21:24, 20.08.2023 | mamul.am
22422 | 1

2023 թվականի օգոստոսի 20-ին «Ռոսկոսմոս»-ը հայտարարեց Luna-25 միջմոլորակային ավտոմատ կայանի կորստի մասին։ Գործակալության տվյալներով՝ սարքը տեղափոխվել է ոչ նախագծային ուղեծիր և դադարել է գոյություն ունենալ Լուսնի մակերեսի հետ բախման արդյունքում։

«Օգոստոսի 19-ին Luna-25 տիեզերանավի թռիչքային ծրագրին համապատասխան իմպուլս է տրամադրվել նրա նախավայրէջքի էլիպսաձև ուղեծրի ձևավորման համար։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:57-ին Luna-25 տիեզերանավի հետ կապն ընդհատվել է։

Սարքը որոնելու և դրա հետ կապ հաստատելու համար օգոստոսի 19-ին և 20-ին ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել։

Նախնական վերլուծության արդյունքների համաձայն՝ իմպուլսի իրական և հաշվարկված պարամետրերի անհամապատասխանության պատճառով սարքն անցել է արտանախագծային ուղեծրի և դադարել գոյություն ունենալ Լուսնի մակերեսի հետ բախման հետևանքով։

Հատուկ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը կզբաղվի Լուսնի կորստի պատճառները պարզելու հարցերով»,- ասվում է «Ռոսկոսմոս»-ի կայքում։

Հավելենք, որ նածագիծն արժեցել է 12,5 միլիարդ ռուբլի:

Luna-25-ը Ռուսաստանի առաջին առաքելությունն էր Լուսնի վրա 1976 թվականից ի վեր, երբ այն Խորհրդային Միության մաս էր: Այդ առաքելությունը՝ Luna-24-ը, բարեհաջող վայրէջք էր կատարել։

Փոշիացած 12,5 միլիարդ ռուբլի. ռուսական Luna-25-ը կործանվել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր