ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ղրիմը մնացել է առանց բենզինի
01:06, 21.08.2023 | mamul.am
6578 | 0

Վերջին մեկ ամսում Ղրիմում գազալցակայաններում պարբերաբար բենզինի պակաս է նկատվում։ Վերջերս թերակղզու տարածքում գործող վառելիքային ընկերություններից մեկի հաճախորդները հաղորդագրություններ են ստացել, որում կոչ է արվում վառելիք մթերել ապագա օգտագործման համար՝ որոշակի տեսակի վառելիքի մատակարարման հնարավոր ընդհատումների պատճառով։

Ղրիմի տարբեր քաղաքների բնակիչները խոսում են այն մասին, որ բենզինը պարբերաբար անհետանում է Ղրիմի բոլոր հիմնական վառելիքային ցանցերի բենզալցակայաններում՝ ATAN, TES, RedPetrol և Grifon:

Խոսակցություններն այն մասին, որ Ղրիմում կարող են լինել վառելիքի և քսանյութերի մատակարարման ընդհատումներ, ծագել են հուլիսի 17-ին Կերչի նեղուցով անցնող կամրջին Ուկրաինայի ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո։ Երկու հզոր պայթյունների հետևանքով վնասվել է կամրջի ավտոմոբիլային հատվածը։ Երկաթուղային հատվածը մնացել է անվնաս, սակայն դրա երկայնքով տանկերով վառելիքի մատակարարումը դադարեցվել է։

Բենզալցակայանների ցանցերը նույնպես հայտարարություններ են տարածել, որ Ղրիմում վառելիքի պակաս կա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր