Ստեփանակերտի բնակիչ Դավիթ Մինասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Ես ազատության մեջ եմ հիմա: Բայց շատ բողոքներ ունեմ, ուզում եմ իմանալ՝ ոստիկանությունը խի ա ինձ բռնել, տարել Ասկերանի ոստկանությունում 1 օր դատել և ծեծել. դրա պատասխանը պիտի տան. ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»: Նշենք, որ Դավիթ Մինասյանը հայտնի է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակելով: |