ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն
18:48, 21.08.2023 | mamul.am
2297 | 0

Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն: Այդ մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ներկայացվել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 17-20-ը (2023): Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում և Շենգավիթում օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին և 19-ին։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն
Փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր