«Հրապարակ»-ը գրում է. «Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է։ Օրերս գրել էինք նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական տալու մտադրության մասին, որը կանխել էին հեղինակավոր անձինք, նախկին նախագահները՝ անցած շաբաթվա սկզբին կայացած փակ հանդիպման ժամանակ։ Հանգստյան օրերին Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, հաստատեց մեր լուրերը: Բայց տեղեկություններ հայտնվեցին, որ հրաժարականի թեման փակ չէ` մի խումբ աշխարհազորայիններ` Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ, որն Արայիկ Հարությունյանի ընկերն է, փորձել են ներխուժել Արցախի խորհրդարան և հաշիվ պահանջել Դավիթ Իշխանյանից: Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ Մաթևոսյանին ուղղորդում են ՀՀ-ից: Այս պահին Փաշինյանին ձեռնտու է Արցախում քաոսն ու անիշխանությունը, իսկ Մաթևոսյանին ակտիվացրել են, որ ֆորս մաժորի պարագայում իշխանությունը փոխանցեն գոնե Սամվել Բաբայանին: Մեր աղբյուրն ասում է, որ Մաթևոսյանն ու Բաբայանը մտերիմ են, և բլոկադայի ժամանակ հենց Մաթևոսյանն է կազմակերպել Բաբայանի մուտքն Արցախ»: Մանրամասները՝ թերթի համարում:
|