ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Հայտնի են iPhone 15-ի գալիք շարքի գույները
00:24, 23.08.2023 | mamul.am
13531 | 0

iPhone 15-ի շնորհանդեսից մեկ ամիս առաջ, ինսայդերը բացահայտել է այն գույները, որոնք Apple-ը փորձարկում էր սմարթֆոնների նոր շարքի համար:
Ըստ URedditor-ի՝ ընկերությունը iPhone 15-ի ստանդարտ մոդելների մի քանի տարբերակ էր դիտարկում՝

Վարդագույն ոսկի/Գունատ վարդագույն,
Կանաչ,
Կապույտ,
Դեղին,
Նարնջագույն,
Սև / Կեսգիշեր / Մութ / Բազալտ
Այս բոլոր գույներից ամենամեծ ուշադրությունը գրավում է նարնջագույն iPhone 15-ը, սակայն, հավանաբար, այս գույնը չի թողարկվի, քանի որ դրա մասին հիշատակումները զարգացման տարբեր փուլերում անկայուն էին:

Այս պահին պարզ չէ, արդյոք Apple-ը կպահպանի Starlight գույնը, որը սպիտակի և շամպայնի համադրություն է: Հնարավոր է նաև, որ ընկերությունը հրաժարվի կարմիր տարբերակից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր