ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
ԱԹՍ-ները գիշերը գրոհել են Մոսկվան
10:30, 23.08.2023 | mamul.am
6371 | 1

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ գիշեր երեք անօդաչու թռչող սարք է գրոհել Մոսկվայի վրա։ Երկուսը խոցվել են Մոսկվայի մերձակայքում, երրորդը, ըստ նախարարության, «ճնշվել է» և կորցրել է կառավարումը, սակայն կրկին վերադարձել է և գրոհել «Մոսկվա սիթի»-ն: Ըստ TASS-ի, շենքին աննշան վնաս է հասցվել: Զոհեր և վիրավորներ չկան։

Mash թելեգրամ-ալիքը նշել է, որ One tower աշտարակը վնասվել է, ավերածությունների ընդհանուր մակերեսը կազմել է 100 մ²: 11-14-րդ հարկերում կոտրվել են ապակիները։ Ավելի ուշ Սոբյանինը հաստատել է, որ Սիթիին հարող երկու հինգհարկանի շենքերի պատուհանները վնասվել են։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են թռիչքների ընդունումն ու ճանապարհումը։ Ըստ TASS-ի, ժամը 4:00-ից հետո դրանց աշխատանքը վերականգնվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր