ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարվածել է ռուսական առողջարանին, կան զոհեր
12:06, 23.08.2023 | mamul.am
7230 | 0

Ուկրաինայի կողմից ՌԴ Բելգորոդի Լավի գյուղի առողջարանի կրկնակի գնդակոծման հետևանքով 3 մարդ է զհվել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր, որ ուկրաինացի զինվորականները ԱԹՍ-ից երկու նռնակ են նետել Վալույսկի շրջանի Լավի գյուղի առողջարանի տարածքում, բեկորներից չորս պատուհան է կոտրվել, վնասվել է շենքի ճակատամասը։
Մարդիկ վիրավորվել են փողոցում: Երկու տղամարդ ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Մեկ տուժածի կյանքի համար բժիշկները մինչև վերջ պայքարել են, սակայն ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղե:
Լավի գյուղը Վալույկի քաղաքից մոտ 7 կմ է հեռու, Ուկրաինայի սահմանից՝ մոտ 22 կմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր