ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Եթե Բերձորի ճանապարհը բացվի, անսահման քանակության սնունդ պետք է կուտակել Արցախում». Հոխիկյան
13:30, 23.08.2023 | mamul.am
4356 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախից լուրեր են գալիս, որ նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է բացել Ակնայի (Աղդամ) ճանապարհը, ինչի դիմաց թշնամին, իբր թե, համաձայնել է մասամբ բացել Բերձորի (Լաչինի) ճանապարհը։
Այս դեպքում չեմ կարող որևէ լավատեսական բան ասել, բացի նրանից, որ եթե դա տեղի ունենա, ապա որոշ ժամանակ Արցախցիները սննդի ու դեղորայքի կարիք չեն ունենա, բայց շատ կարճ ժամանակ։
Հենց բացվի Հայաստանի հետ կապը, պետք է շատ արագ ձմեռվա պաշարները հավաքել, քանի որ Լաչինի ճանապարհը շատ կարճ է գործելու։ Օրեր կամ շաբաթներ անց թշնամին էլի կփակի Հայաստանի հետ կապը և կպահանջի օգտվել միայն Աղդամից, իսկ այդ դեպքում մենք էլ չենք կարողանա աղաղակել, թե շրջափակման մեջ ենք։
Եթե Բերձորի ճանապարհը բացվի, շաբաթների ընթացքում անսահման քանակության աղ, շաքարավազ ու պահածոյացված սնունդ պետք է կուտակել Արցախում։ Ձմեռը և դրան ընդառաջ թշնամու նոր սադրանքները սարերի հետևում չեն։
Աղդամի ճանապարհը բացելը Արցախի ամբողջական հանձնման հերթական փուլի փորձ է։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր