ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետև ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում: Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով մարդիկ կան, ովքեր 3-4 օր է ցամաք հաց չեն կերել ու այս շարքը, ցավոք, շարունակելի է: Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու, ներսում թշմամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի: Գործել` ենթադրում է ոչ միայն ամենօրյա ռեժիմով առաջացող խնդիրներին լուծումներ փնտրելը, այլ նվազագույն միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով դրանց առանձնացումն ու մեղմումը: Մարդիկ հացի ու գոյության խնդիր ունեն, նվազագույն կենցաղային պայմաններ այլևս չեն գործում, բայց ներսում իշխանության հովանավորյալ խմբերն անընդհատ խոսում են իշխանության պահպանման մասին և զենքի գործադրման շանտաժով փորձում իշխանության պաշտպանության հարց լուծել: Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ, դա առաջին հերթին պատասխանատվություն է, որը ստանձնել եք օրենքներով և սահմանադրությամբ ու պարտավոր եք դրան հավատարիմ լինել»։ |