ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Հայկ Մարությանը խորհրդավոր հանդիպումների մեջ է. «Ժողովուրդ»
09:36, 24.08.2023 | mamul.am
5050 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երեւանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձեւաչափը:

Նախկին քաղաքապետը դեռ երեւանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը, մինչ օրս անգամ կարգախոս չի ներկայացրել:

Հայկ Մարությանը, քարոզարշավի օրը դուրս գալու ու երեւանցիների հետ շփվելու փոխարեն, նախընտրել է քարոզարշավի մեկնարկի օրն իր թիմակիցների հետ միջոցառում կազմակերպել՝ դրամահավաք երեկո, որն անգամ փակ է եղել լրատվամիջոցների համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր