ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Պուտինը մեկնաբանել է Պրիգոժինի մահը
20:42, 24.08.2023 | mamul.am
8985 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է օգոստոսի 23-ին ավիավթարի հետևանքով մահացած ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի մասին և հիշեցրել, որ «Վագներ» խմբի հիմնադիրը վերջերս է վերադարձել Աֆրիկայից։

«Որքանով ես գիտեմ, նա հենց երեկ է վերադարձել Աֆրիկայից, այստեղ հանդիպել է որոշ պաշտոնյաների հետ»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահը հավելել է, որ «Վագներ» ջոկատը զգալի ներդրում է ունեցել Ուկրաինայում նացիզմի դեմ պայքարում, և այդ ստորաբաժանման մարտիկների սխրանքները չեն մոռացվի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում վթարի էր ենթարկվել Եվգենի Պրիգոժինի բիզնես-ջեթը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ զոհվել են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր