ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ինձ երկիր չթողեցին, Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին». Կրիվոպուսկով
21:48, 24.08.2023 | mamul.am
6310 | 0

Հինգշաբթի գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է անձամբ ինքը՝ Կրիվոպուսկովը։

«Ինձ երկիր չթողեցին, Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին։ Պաշտոնական թուղթը ցույց չտվեցին, բայց դե ես հասկանում եմ, որ եթե սահմանը չբացեցին ինձ համար, անձնագիրս չվերադարձրին... Ինձ ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա»,- լրատվականի հետ զրույցում ասել է նա։

Կրիվոպուսկովը 2009-2013 թվականներին եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավարը։
Հայաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Կրիվոպուսկովի հետ կապված միջադեպը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր