ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ավտովթարից զոհված Հելեն Դադայանի մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է
14:24, 25.08.2023 | mamul.am
3808 | 0

Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը շարունակում է մնալ Գորիսի դիահերձարանում. Բաքուն թույլ չի տալիս մարմինը տեղափոխել։ «Հելենի քեռիի ու ծնողների հետ կապ եմ պահում, գիտեմ, որ քեռին արդեն 9 օր է՝ Գորիսում է։ Սպասողական վիճակում են։ Կարմիր Խաչից առայժմ որևէ հստակ բան չեն ասել, սպասում ենք տեսնենք կկարողանան մարմինը տեղափոխել, թե ոչ։ Մի երկու անգամ էլ ես եմ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպել, բայց առայժմ անորոշ է, հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հելենի ընկերուհին՝ Աստղիկ Ալավերդյանը։
Աստղիկը Հելենին ճանաչում է 14 տարի։ Ասում է՝ Արցախ գնալու հնարավորություն քանի որ չկար, Հելենը որոշել էր գոնե Արևմտյան Հայաստան գնալ․ «Եթե Արցախի ճանապարհը փակ չլիներ, ես էլ, Հելենն էլ վաղուց Ճարտարում կլինեինք։ Փակ էր, ինքն էլ երևի մտածել է հարազատ մի տեղ գնա ու էդպես ընտրեց Արևմտյան Հայաստանը»,- ասում է Աստղիկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր