«Իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում». այս խոսքերը 2022-ի սեպտեմբերին ասել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հարությունյանի կինը, դստրերն Արցախում չեն, տեղափոխվել են Երևան։ Չնայած նախագահի մամուլի խոսնակը հերքեց տեղեկությունները, բայց խոսակցությունները չդադարեցին։ Ասում են` Հարությունյանի կինը դուրս է եկել աշխատանքից, դուստրը` դպրոցից, որտեղ հաճախում էր։ |