ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրում կկազմակերպվի
14:12, 26.08.2023 | mamul.am
3999 | 0

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գրառումը. «ՇԱԲԱԹ ԵՎ ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻՆ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ, ՁԱՎԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԻՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ԱՅՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻԻՑ
Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար:
Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր