ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Իշխանությունները կարևոր պաշտոնների համար թեկնածուներ են փնտրում. «Ժողովուրդ»
09:18, 30.08.2023 | mamul.am
4095 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները երկու կարեւոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։ Արդեն 5 օր է՝ դեռ չեն կարողանում ուժեղ ու շատ խիստ բնավորության անձի գտնել ու նշանակել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ:

Իշխանության վերնախավը փնտրտուքի մեջ է, պետք է կարողանան գտնել մեկին, որը կկարողանա համակարգում առկա խայտառակ իրավիճակը կարգի բերել: Իրավիճակը բարդ է նաեւ քրեակատարողական ծառայության պետ գտնելու հարցում: Բանն այն է, որ դեռեւս օգոստոսի 5-ին Սերգեյ Ատոմյանին ազատեցին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ու մինչ օրս չեն կարողանում գտնել մեկին, որը կկարողանա բանտերում առկա վիճակը կարգավորել»։

Մանրամասն՝ թերրթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր