«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականի ապրիլի 22-ին։ Մինչ այդ Գեւորգյանը եղել է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը եւ հենց այդ ժամանակահատվածում էլ՝ 2017 թվականին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղին եւ բնակարանը ձեռք են բերված հիփոթեքով, ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 878 հազար դրամ»։ Մանրամասն՝ թերթր այսօրվա համարում |