ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Յոհանեսբուրգում շինության ներսում բռնկված հրդեհից ավելի քան 70 մարդ է մահացել
19:06, 31.08.2023 | mamul.am
6764 | 0

Հարավաֆրիկյան Հանրապետության ամենամեծ՝ Յոհանեսբուրգ քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ առնվազն մեկ երեխա։ Հինգշաբթի գիշերն այնտեղ հրդեհվել է 5 հարկանի լքված շենք, որտեղ ավելի քան 200 անօթևան է ապրելիս եղել: Ավելի քան 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։

Հրդեհը մարվել է մի քանի ժամվա ընթացքում։ Սակայն շենքում մարդկանց որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր