«Հրապարակ»-ը գրում է. «Խոսակցությունները, թե Արցախում քաղաքական ուժերը ճնշում են գործադրել՝ պարտադրելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, իրականությանը չի համապատասխանում՝ երեկ մեզ ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Մետաքսե Հակոբյանի «Արդարություն» կուսակցությունը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկել․ «Մեր կուսակցության նախագահն առաջարկեց, որ ստեղծվի, այսպես կոչված, «3+1» ձևաչափ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ձևավորվի: Պետք է համոզել թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանություններին` այդ խումբը ձևավորել, որում ներգրավված կլինի նաև Արցախի ներկայացուցիչը, որտեղ կնստեն, կքննարկեն ստեղծված իրավիճակը և հնարավորություն կտան Արցախին ու Ադրբեջանին՝ իրար առջև դնել առաջարկներ-պահանջներ, և որոշում կայացվի: Եթե այս իշխանությունն ի վիճակի լիներ դա անելու, դա միակ ելքն էր: Եթե ոչ` պետք է ուրիշներին հնարավորություն տա։ Հարությունյանն ասաց, որ կխորհրդակցի այդ առաջարկների վերաբերյալ, թե ում հետ է խորհրդակցել և հրաժարականի որոշում կայացրել, ես չեմ կարող ասել»։ Մանրամասները՝ թերթի համարում:
|