ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ՔՊ-ն մեծ հանրահավաք կանի. ներկա կլինի նաև Փաշինյանը. «Ժողովուրդ»
09:18, 02.09.2023 | mamul.am
7897 | 2

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները պատրաստվում են քարոզարշավի վերջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, մեծ հանրահավաք անել Հանրապետության հրապարակում:

«ՔՊ-ականները արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները. բոլոր պատգամավորներին հրահանգվել է ոչ միայն պարտադիր ներկա գտնվել հանրահավաքին, այլ նաև իրենց հետ մարդիկ բերեն, որպեսզի հանրահավաքը մարդաշատ անցնի:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն հանրահավաքին հանելու է իր ծանր հրետանուն անգամ: Նրանք, ովքեր քարոզարշավին առհասարակ չեն մասնակցել, այդ օրը հանրահավաքին կմասնակցեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու քարոզարշավին»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր