ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Մարությանի նոր «թիմակիցներն» արդեն լքում են նրան. «Ժողովուրդ»
09:00, 05.09.2023 | mamul.am
5723 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թիմային աշխատանքից խոսող Հայկ Մարությանի (որը լքեց Նիկոլ Փաշինյանի թիմը) ներկայիս թիմից մինչև ընտրություններ, կարծես թե, թիմ չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրար հետ քաղաքական որևէ կապ չունեցող նախկին քաղաքապետի թիմում արդեն սկսվել է սևերի և սպիտակների բաժանման գործընթացը: Մարությանը անթաքույց ցույց է տալիս, որ ունի իր սիրելիները և առանձնապես չի էլ ցանկանում քարոզարշավին տեսնել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից իրեն մինչ այս պահը անհայտ սեփական թիմի թեկնածուներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս կռվախնձորն է եղել պատճառը, որ քարոզարշավը մոտ 6 օր ուշ սկսվեց:

Դեռ չձևավորված թիմը, կարծես թե, սկսում է ճաքեր տալ: ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ պայքարի սկզբնամասում Հայկ Մարությանի թիմից, սեփական դիմումի համաձայն, հեռացել են ավագանու երկու թեկնածուներ՝ Ավետիսյան Էլինան և Հակոբյան Ժիրայրը: Ինչու՝ հրապարակավ չեն ասում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր