ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիք
16:30, 08.09.2023 | mamul.am
4667 | 0

Եթե ունեք փոքր կամ շարժական բիզնես, ապա IDBank-ի SoftPOS հավելվածը այն է, ինչ փնտրում եք։

SoftPOS-ը ստանդարտ POS տերմինալի բջջային տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի: Պարզապես Ձեր սմարթֆոնը պետք է ունենա NFC ընթերցելու հնարավորություն։

Վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման և սննդի ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ և այլն), որոնք կարող են օգտվել հետևյալ առավելություններից․

· Հավելվածի միջոցով վճարումները կատարվում են արագ և պարզ եղանակով․ պարզապես անհրաժեշտ է անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել SoftPOS հավելվածով սմարթֆոնին:

· Վճարում ընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է ունենալ միայն սմարթֆոն։

· Ձեր տերմինալը միշտ Ձեզ հետ է, և Դուք կարող եք վճարումներ ստանալ ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ ըստ հարմարության։

· SoftPOS հավելվածի միջոցով հնարավոր է ընդունել անկանխիկ և անհպում վճարումներ կրեդիտային և դեբետային բոլոր քարտերով, ինչպես նաև Apple Pay և Google Pay վճարման եղանակներով:

SoftPOS տերմինալն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել կոնտակտային անձի տվյալները՝ անցնելով հղումով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկը կդիտարկի հայտը և բավարարման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր