Մարոկկոյում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի, ևս 672 մարդ վիրավոր է, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ երկրի ներքին գործերի նախարարության տվյալները։ Հիշեցնենք՝ 6,8 մագնիտուդովով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշից 77 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։ |