ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
G20-ի հռչակագիրը հարված էր Արևմուտքի համար. #FT
19:36, 09.09.2023 | mamul.am
7002 | 0

Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի հռչակագիրը հարված էր արևմտյան երկրներին Ուկրաինային աջակցելու շուրջ համաշխարհային կոնսենսուսի բացակայության պատճառով, գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Դիվանագետների միջև շաբաթներ շարունակվող բանակցությունների արդյունքում ստացված հայտարարությունը հարված էր արևմտյան երկրներին, որոնք անցած տարին անցկացրել են՝ փորձելով համոզել զարգացող երկրներին` դատապարտել Մոսկվային և աջակցել Ուկրաինային»,- ասվում է հրատարակության մեջ:
Ինչպես նշում է հրատարակությունը, G20-ի ձևակերպումներն Ուկրաինայի վերաբերյալ վկայում են Կիևին աջակցության գլոբալ կոնսենսուսի բացակայության մասին:
«Նյու Դելիի գագաթնաժողովի հռչակագիրը վերաբերում է միայն «Ուկրաինայում պատերազմին»՝ մի ձևակերպում, որը Կիևի կողմնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները, նախկինում մերժել են՝ ենթադրելով, որ երկու կողմերն էլ հավասարապես ներգրավված են»,- նշում է թերթը։
Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում տեղի է ունենում խմբի ղեկավարության գագաթնաժողովը։ Մասնակցելու են G20 երկրների և ինը այլ երկրների՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Իսպանիայի, Մավրիկիոսի, Նիգերիայի, Նիդեռլանդների, ԱՄԷ-ի, Օմանի և Սինգապուրի առաջնորդները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր