ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայում զոհվել են Road to Relief մարդասիրական կազմակերպության կամավորները
19:42, 10.09.2023 | mamul.am
6745 | 1

Դոնեցկի մարզում «Road to Relief» մարդասիրական կազմակերպության կամավորները հայտնվել են ռուսական կրակի տակ, կողաշրջվել ու բռնկվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, երկուսը` վիրավորվել. այսօր հայտնել է Road to Relief-ն իր Instagram-ի էջում:

Զոհված կամավորներից մեկը Կանադայից էր, մյուսը` Իսպանիայից։

Road to Relief-ը հիմնադրվել է 2022 թվականի մարտին Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես հետո: Կամավորները մարդասիրական օգնություն են ցուցաբերում ուկրաինական բնակավայրերի բնակիչներին, որոնք գտնվում են առաջնագծում և մարդկանց տարհանում են մարտական ​​գոտուց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր