ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+23 °C
«Էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ սանմաքրման հնգամյակը գերակատարենք». Նիկոլ Փաշինյան
21:36, 15.09.2023 | mamul.am
9587 | 8

Երևանի քաղաքապետարանի առջև ՔՊ-ի հանրահավաքի բեմից Նիկոլ Փաշինյանը դիմեց իր քաղաքական հակառակորդներին: «Խորհուրդ կտամ կրակելուց խոսողներին, արյունով Երևանը վերցնել ուզողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել: Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ: Սա առավել ևս հոկտեմբերը չէ, առավել ևս 27-ը չէ: Սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17-ն է: Դե մի հատ, կներեք կոշտ բառապաշարի համար, բայց մարդիկ կան, որ ուրիշ բառապաշար չեն հասկանում: Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա: Էնքան բախտներդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք, ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման հնգամյակը կատարենք ու գերակատարենք, դե բախտներդ փորձեք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել էր. «Երևանը փոխվելու է քրտինքով, եթե Փաշինյանը համառություն անի, նաև` արյամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր