ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
Փաշինյանը հայտարարեց` Սնուփ Դոգին կանչում են Հայաստանի անվան համար
22:06, 15.09.2023 | mamul.am
11461 | 5

Քաղաքապետարանի դիմաց այսօր կայացած հանրահավաքի բեմից վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մշակութային կյանքը եռում է Երևանում։ Սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք` Սնուփ Դոգի համերգն էլ դրա վկայություններից մեկն է»։

ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև հարցին՝ ինչու՞ է կառավարությունը 6 միլիոն դոլար հատկացնում՝ այդ համերգի կազմակերպման համար։

«Մենք ասում ենք՝ մենք 3000 տարվա ժողովուրդ ենք, 3000 տարվա պետություն ենք։ Իսկ որևէ մեկը վիճակագրություն արե՞լ է՝ «Հայաստան» բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի։ Եվ այո, այդ թվում՝ դրա համար ենք անում։ Երբ որ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցիալական ցանցերում։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել»,- ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր