ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ու ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել
16:12, 16.09.2023 | mamul.am
5716 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ու ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել, գրում է РИА Новости-ն՝ հավելելով, որ
Թուրքիան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել 1963 թվականին, իսկ միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին։ Սակայն անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, որոնք բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքը 50 տարի չի պահել Թուրքիային տված իր խոսքը և դանդաղեցնում է երկրի անդամակցությունը ԵՄ-ին։ «ԵՄ-ը ձգտում է առանձնանալ Թուրքիայից: Այս ընթացքում, երբ ԵՄ-ը քայլեր է ձեռնարկում Թուրքիայից անջատվելու համար, մենք մեր գնահատականներն ենք տալիս իրադարձություններին ու դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, մեր ճանապարհները կարող են բաժանվել»,- ասել է Էրդողանը՝ լրագրողների հետ զրույցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր