ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Վարդան Ղուկասյանը կոչ է արել Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին՝ միավորվել
10:54, 18.09.2023 | mamul.am
22383 | 2

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին: «Առաջացել է քաղաքական ճգնաժամ՝ 33 մանդատ ընդդիմադիրների մոտ է, 32-ը՝ ոչ ընդդիմադիրների: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը միանշանակ կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ, դառնան՝ 32: Այս թևը՝ Մարության, Թևանյան, ու ես՝ 33: «Հանրային ձայն» կուսակցությունը բացում է իր դռները՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առջև, ովքեր դեմ են այս իշխանություններին, միավորվելու, կոալիցիա կազմելու»,- ասել է նա: Ղուկասյանը նշել է՝ կողմ է, որ Թևանյանը կամ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Հիշեցնենք՝ կուսակցությունը հավաքել է 9,68% ձայն:

Աղբյուրը` Հանրային ձայն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր