ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արցախը նոր պետնախարար ունի
14:30, 18.09.2023 | mamul.am
5369 | 0

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր՝ Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար
2) արդարադատության նախարար
3) գյուղատնտեսության նախարար
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար
6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
7) քաղաքաշինության նախարար
8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր