Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սոցկայքի էջում լուսանկար է տարածել՝ հայտնելով, որ բազմաթիվ սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ «Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ հայտնում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում և սպառնում է զանգերով ու sms-ներով։ |