ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Ալեն Սիմոնյանը հաստատեց Արցախի իշխանության պնդումը, որ հրադադարի տեքստին ՀՀ իշխանությունը նախապես ծանոթ է եղել
01:12, 25.09.2023 | mamul.am
4478 | 1

Արցախի ԱԺ նախագահ Դավթ Իշխանյանն այսօր հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:

«․․․ Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը»,- ասել էր Դավիթ Իշխանյանը:

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չհերքեց, որ իրենք ծանոթ են եղել փաստաթղթին։

«Իհարկե, մեզ տեղյակ են պահել, բայց որևէ մասնակցություն Երևանից չի եղել, նույնիսկ խորհուրդ չենք տվել։ Այն փաստաթուղթը, որի մասին պարոն Իշխանյանը խոսել է, մենք տեսել ենք, և միակ զանգն ու խոսակցությունը, որը տեղի է ունեցել վարչապետի կողմից, այն արտահայտությունն է եղել, որ մեզ համար մտահոգիչ ու անընդունելի է, որ այդ փաստաթղթում նշված է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր արտահայտությունը։ Վարչապետն ասել է, որ դա մեզ համար անընդունելի է, այնտեղից էլ պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, այն հայտարարություն է լինելու։ Բայց փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել, մեր կողմից չի հաստատվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ նույնը եղել է նաև Արցախի նախագահի ընտրության հետ կապված։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր