ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Նրա միակ «մեղքն» այն է, որ եզակի հայրենասեր է»․ Մանե Թանդիլյան
16:30, 27.09.2023 | mamul.am
6367 | 4

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը․ «Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում։
Եվ նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է։
Հայաստանի և Արցախի հայրենասեր լինելու համար նրան առևանգել են ադրբեջանցիները։
Հայաստանի և Արցախի նվիրյալներին սպասվող ճակատագիրը սա է, թշնամուն պետք է շարունակաբար թուլացնել մեր հայրենիքը։
Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնի Ադրբեջանին։
Այլապես սա կնշանակի, որ հայրենիք սիրելը պատժելի արարք է հայերի համար, և միջազգային հանրությունն էլ առարկություն չունի»։

Աղբյուրը` Մանե Թանդիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր