«Այսօրվա օրով ընտրությունների չի կարելի գնալ: Ընտրությունները Հայաստանում ի սկզբանե` 1996-ից սկսած, միշտ տալիս են նույն արդյունքը. իշխանությունը միշտ հաղթում է: Այսինքն, ընտրությունը միայն վերահաստատում է իշխանություններին: Եթե հիմա էլ քննարկվի ընտրությունների գնալու հարցը, ես դեմ կլինեմ: Կարելի է ենթադրել, որ լավ կազմակերպված ընտրություները ժողովրդի ցասումով այլ արդյունք բերեն, բայց մեր ժողովրդի ճակատագիրը դնել նման ռիսկի առաջ, դա խաղամոլություն է: Իշխանությունները պիտի փոխվեն, որ նոր ընտրություններ լինեն»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողներ հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը: |