ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել սահմանագոտու արևելյան հատվածում իրադրության վերաբերյալ
19:00, 30.09.2023 | mamul.am
4176 | 3

ՀՀ ՊՆ հայտնում է, որ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր