ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
Բռնի տեղահանվածների թիվը` ժամը 18:00-ի դրությամբ
20:24, 30.09.2023 | mamul.am
5024 | 0

Ժամը 18։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին կառավարության հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21․076 տրանսպորտային միջոց, 83467 անձ արդեն հաշվառվել է․ «Արական սեռի ներկայացուցիչները կազմում են շուրջ 49 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչները համապատասխանաբար 51 տոկոս»,- ասաց նա։
Բաղդասարյանը հայտնեց, որ հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է 2083, վիրավորներինը՝ 272։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր