ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. բա հիմար չի՞ այդ մարդը». Վազգեն Մանուկյան
20:42, 30.09.2023 | mamul.am
4236 | 5

Հանրապետության հրապարակում հանրահավաքն ամփոփեց Վազգեն Մանուկյանը. «Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որն Արցախում կանգնած էր միայն մի նպատակով, որ թույլ չտա՝ դա լինի, բայց դա եղավ: Արևմուտքը լրիվ տեսնում էր՝ ինչ է կատարվում, մի քանի նախադասություն ասեց, բայց ոչ մի կերպ չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի:

Մենք տեսանք, որ պետությունների համար գեոպոլիտիկ շահերը վեր են կանգնած պայմանավորվածություններից և սկզբունքներից,- իր ելույթում նշեց ՀՀ առաջին վարչապետը՝ արձանագրելով, որ պետք է հենվել սեփական ուժերի վրա և այդ ուժերն օգտագործել ճիշտ, լինել պրագմատիկ,- Պետք է խոսել բոլոր երկրների հետ, թշնամական երկրների հետ էլ:

Մեր պետությունը հիմա գնում է հակառակ ուղղությամբ. այն ժամանակ, երբ հասկացվեց՝ մերձեցում է տեղի ունենում ՌԴ և Թուրքիայի՝ իրենց շահերից ելնելով, դա նշանակում էր՝ մենք մտնում ենք վտանգավոր իրավիճակ, և այդ իրավիճակում պետք է լինեինք խելոք, կարողանայինք կամ չկորցնել, կամ քիչ զիջումներով կարողանայինք այդ վիճակը պահպանել: Դրա փոխարեն՝ հայտարարվեց պատերազմ ՌԴ-ին. ՌԴ-ն էլ քանի որ զիջելու էր ինչ-որ բան, օգտվեց Նիկոլի խոսքերից և կարմիր գծերն անցավ:

Բայց մեկ է՝ նոր իշխանությունը, ով էլ ուզում է գա, պետք է խոսի ՌԴ-ի հետ, ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի հետ, բոլոր երկրների հետ:

Վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. բա հիմար չի՞ այդ մարդը»:

Սա պայքար է հայ ժողովրդի լինելու և չլինելու ու ցանկացած պայքարի ձև լեգիտիմ է, ասաց նա:

«Վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. բա հիմար չի՞ այդ մարդը». Վազգեն Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր