ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Երևանում իր ծննդյան օրը տղամարդը վրաերթի է ենթարկվել ու մահացել
23:24, 30.09.2023 | mamul.am
4919 | 0

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11, Երևանի շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 06 բրիգադի անձնակազմի բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, ապա տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու: Վերջինները եղել են հետիոտնի հետ, նրանք մահացածի քույրերն են և նշելիս են եղել մահացածի ծննդյան տարեդարձը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր