ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
«Նիկոլի *** նախարարները լայն բացված ռեխներով հռհռալով շրջում են ամեն ինչ կորցրած մարդկանց շարքերի միջով». Նաիրի Հոխիկյան
00:06, 01.10.2023 | mamul.am
4158 | 3

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Մեկ շաբաթ շարունակ Գորիսում ու Կոռնիձորում ընկերներիս հետ զօրուգիշեր ծառայեցինք Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առաջնային խնդիրների լուծմանը։ Այդկերպ գոնե մի քիչ փորձենք քավել Արցախի նկատմամբ գործած մեղքերը։
Ամենածանրը բռնագաղթի առաջին 4-5 քաոսային օրերն էին, երբ անսահման հոսքով մարդկանց փորձում էին օգնել Գորիսի քաղաքապետարանը, Կարմիր խաչն ու ևս մի քանի խմբեր, այդ թվում` մենք։
Բայց հիմա ես այլևս անելիք չունեմ Սյունիքում, քանի որ հիմա արդեն հերթը սելֆի անողներինն է, որոնք պիտի գային ու արցախցիներին փոքրիկ նվեր տալով նկարվեին, հերթը Նիկոլի սրիկա նախարարներինն է, որ լայն բացված ռեխներով ու հռհռալով շրջեին ամեն ինչ կորցրած մարդկանց շարքերի միջով։
Արցախի լույսն անջատեցին, դուռը փակեցին, վերջին մարդիկ են դուրս գալիս։
Շուտով կվերադառնամ Երևան։ Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում չկարողացա օգնել։ Կորցրի բազում ընկերների, կորցրի գալիքի երազանքը, կորցրի հայրենիքը...
Մնացածի մասին` տեսնենք»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր