ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Դուք ուզում եք հեղափոխություն անել, բայց փոքր զանգվածին անգամ առաջարկելու ոչինչ չունեք». Վլադիմիր Մարտիրոսյան
01:12, 01.10.2023 | mamul.am
4496 | 0

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք անդադար փորձում եք հեղափոխություն անել, այն էլ գունավոր հեղափոխության մեթոդաբանությամբ` առանց արևմուտքի, իսկ դա հնարավոր է, երբ արևմուտքը կտա իր գունավոր հեղափոխության ծրագրային ապահովումն ու լիցենզիան:
Դուք անդադար Ռուսաստանին փորձում եք բացատրել իր շահերը և կարծում, որ նա կաշխատի soft power տրամաբանությամբ, ինչը նա երբևէ չի կարողացել անել, քանի որ նրա մտածողության իմպերիալիստական շահի ծիրը շատ լայն է, օպերատիվությունը ծայրաստիճան դանդաղ, իսկ ձեր գերակայությունները` նրա համար չնչին:
Դուք անդադար փորձում եք սոցիալ-դասակարգային հեղափոխություն անել` բացարձակ չաշխատելով այն սոցիալական շերտերի հետ, որոնց շահերը պետք է վկայակոչեք և վեր հանեք, իսկ այդ շերտերի հետ արժեքային և պատրիոտիկ նարատիվներով հնարավոր չէ հասնել արդյունքի, այն էլ, երբ դուք այդ սոցիալական շերտից չեք և մի բան էլ վերևից եք նրանց նայում:
Ավելին, դուք անդադար փորձում եք անել հեղափոխություն խառնելով իրար, վերը նշված երեք կատեգորիկ տարբեր և նույնիսկ իրարամերժ հեղափոխությունների հենասյուները և դեռ մի բան էլ այդ ամենը համեմում խորը կոմսոմոլությամբ, պարտիականությամբ և կոմիտեականությամբ:
P.S. Սա է խնդիրը և չզարմանաք, որ եթե նույնիսկ ձեր բաղձալի մարդկանց թիվը մի քանի անգամ գերազանցի կրիտիկականը, դուք միևնույն է բացարձակ չեք իմանալու, թե ինչ անել տալ այդ պրոտեստանտ զանգվածին, որովհետև դուք փոքր զանգվածին էլ առաջարկ չունեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր