ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
«Մենք Արցախում մինչև վերջ դիմացանք, բայց ձեր «նախաձեռնած գործընթացների» արդյունքն այդպես էլ չտեսանք»․ Արշակ Աբրահամյան
09:36, 01.10.2023 | mamul.am
8014 | 1

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գոնե հիմա հասկացա՞ք, որ Արցախի մասին ֆլեշմոբերով, կոչերով, ձևական մտահոգվելով, միայն հարցազրույցներ տալով և ֆեյսբուքում հեկտարանոց վերլուծություններ անելով, Արցախի մասին երգեր երգելով ոչ մի օգուտ չտվեցիք և չկարողացաք փրկել երկիրը թշնամու ճիրաններից։
«Չկտրած ձմերուկի» գործելաոճով աշխատող կուսակցությունները գոնե հասկացա՞ն, որ իրենց մեղքի բաժինն ունեն հենց այն բանի համար, որ ժամանակին գործուն քայլերի չդիմեցին և Արցախը կործանողին չխանգարեցին։
Միայն խոսալով հայտնի դարձած «հայրենասերները» զգո՞ւմ են, որ ավելի լավ էր մեկ անգամ գործել, քան թե ամբողջ օրը խոսել։
Արցախի կործանման համար մեղավոր են շատերը…շատ շատերը։ Երբ որ Հայաստանից ասում էիք «դիմացեք, էս ա մի բան կանենք, քաղաքական գործընթացներ ենք նախաձեռնել…»։
Մենք Արցախում մինչև վերջ դիմացանք, բայց ձեր «նախաձեռնած գործընթացների» արդյունքը այդպես էլ չտեսանք։ Այսօր էլ ձևական Արցախի մասին նկարներ եք տեղադրում ձեր էջերում և լալահառաչ ստատուսներ գրում։
Ժամանակին պետք է ռեալ քայլեր անեիք, որ Արցախը չկործանվեր, այժմ դուք և ձեր ձևական քայլերը մեղմ ասած ….
Ձեզ մնում է միայն մեկ բան ասել. զուտ որպես ՀԱՅ չեմ ցանկանա, որ արցախցիների օրը ընկնեք, բայց մտածեք ձեր արած-չարածների մասին գոնե հանուն ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ։
Աստված պահապան բազմաչարչար ՀԱՅ ԱԶԳԻՆ։
Հ.Գ. Նկարը արված է ամսի 25-ին (իմ դուրս գալու օրը), երբ ԱՀ նախագահականի վրա դեռ ծածանվում էր ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր