ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Շարքային մարդկանց վրա այդ բեռը բարձելու հետևանքը կլինի ներազգային նոր պառակտումը». Արման Մելիքյան
01:48, 02.10.2023 | mamul.am
3764 | 0

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի գրառումը. «Կարևոր է, որ Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցներին Հայաստանում հասարակ մարդիկ գրկաբաց են ընդունում՝ հյուրընկալում են իրենց տներում ու ջանում են իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում մեղմել այն ահավոր կորուստը, որի անունն է ցեղասպանություն ու հայրենազրկում։ ՀՀ իշխանությունների առաջնային պարտականությունն է երկարաժամկետ կտրվածքով ապահովել անհրաժեշտ սոցիալական, իրավական ու քաղաքական նախադրյալներն՝ այդ մարդկանց կյանքն ու ապագան համարյա զրոյական կետից կառուցելու համար։ Բացառապես շարքային մարդկանց վրա այդ բեռը բարձելու տխուր հետևանքը կլինի ներազգային նոր պառակտումը, փոխադարձ մեղադրանքները, դժգոհությունն ու անհանդուրժողականությունը։ Այսինքն՝ ներազգային ճգնաժամի խորացումը»։

Աղբյուրը` Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր