ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Փաշինյանի իշխանությունը Արցախն ու Հայաստանը պոլիգոնի վերածեց»․ Տիգրան Աբրահամյան
16:24, 01.10.2023 | mamul.am
2372 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախը 9 ամիս բլոկադայի մեջ էր, հետո Ադրբեջանը մարտական գործողություններ ծավալեց, հրադադարից հետո մարդկանց պատանդի կարգավիճակով էին պահում և ոչ մի միջազգային կառույց կամ դերակատար լուրջ քայլերի չգնաց:
Հիմա նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ, որպեսզի «տեղում ծանոթանա իրավիճակին և որոշի բնակիչների հումանիտար կարիքները»:
Դա անում մի պահի, երբ 100 հզ-ի ավելի մարդ արդեն էթնիկ զտումների հետևանքով լքել է իր օջախը:
Այս պահին էլ մի քանի տասնյակ մարդ պատանդի կարգավիճակում է և չի կարողանում դուրս գալ Արցախից, իսկ մի քանի զինվորականներ, քաղաքական գործիչներ էլ ահաբեկիչների կողմից առևանգվել են:
Փաշինյանի իշխանությունը երկիրը աշխարհաքաղաքական սակարկումների դաշտ մղեց, իսկ Արցախն ու Հայաստանը պոլիգոնի վերածեց»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր