ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Բելգիայում բազմահազարանոց ցույց է` հաջակցություն Արցախի
18:48, 01.10.2023 | mamul.am
3678 | 0

Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդերլանդներից ժամանած տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բելգիայի մայրքաղաք Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում, որպեսզի համաեվրոպական հանրահավաքին` ի զորակցություն Արցախի։ «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Արցախի օրհներգերով։

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին գտնվող պաստառների հիմնական մասը իրենց գրություններով մեղադրում են Եվրոմիությանը և Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Ալիևի ռեժիմն անպատժելի թողնելու համար, կան նաև «Ալիև, մարդասպան» գրությամբ պաստառներ։

Հանրահավաքին մասնակցելու համար Ֆրանսիայից ժամանել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, տարածաշրջանների ղեկավարներ և քաղաքապետեր։ Նախատեսվում է, որ նրանք ելույթով հանդես կգան համաեվրոպական հանրահավաքին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր