ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Վանաձորում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել, ում ընտանիքն սպասել է 19 տարի
18:54, 01.10.2023 | mamul.am
6172 | 0

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ Ադելը:
Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին:
Ընտանիքն այս ողջ ընթացքում եղել է շրջափակման մեջ:
Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ ևս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:

Վանաձորում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել, ում ընտանիքն սպասել է 19 տարի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր